Tuileries Garden֊ի աւազանի եզրին նստած, երեք բադեր էին լողանում։ Մենք՝ ես, Նարբէն ու Ղազալէն (غزاله-ն), նստած էինք այն յայտնի կանաչ աթոռներին եւ նմանեցնում էինք մեզ այդ բադերին։
Posts
Ժապաւէնը նախկինում երբեք լոյս չտեսած, էութեամբ զգայուն բայց ամուր մարմնով մենք ենք, որ կը բացուենք գիշերուայ մթութեան մէջ եւ կը ջանանք յիշել միայն գեղեցիկը։
Ո՞նց եք սկսել ժապավեն նկարել։ Գտել եք պապիկի հին Զենիտը կամ Ֆէդը, թե՞ չեք կարողացել վերնիսաժում անտարբեր անցնել ու գնել եք մի տրաքած Զենիտ։ Հետո սկսել եք ժապավեն փնտրել ու Երիտասարդականի Սասի մոտի Կոդակից գնել, սկսել նկարել, հետո բերել երևակման ու…
Երեկ մտածում էի, թե ինչ ֆոտոներ ընտրեմ հոդվածի համար՝ հաշվի առնելով, որ ահագին ֆոտոներ ֆլեշկայիս մեջ էի պահում, ֆլեշկաս՝ դրամապանակի, դրամապանակս էլ ավտոբուսում գողացան մի քանի տարի առաջ։ Ահագին ֆոտոներ էլ հին լափթոփիս մեջ էի պահում, հին լափթոփս էլ ընկերուհուս մոտ ա, ընկերուհիս էլ Զառան ա (Զառ, ներող, իրականում չալարեյի, վաղուց վերցրել էի, ուղղակի նախադասությունը սենց ավելի պոետիկ ստացվեց)։ Տենց փորփրում էի կոմպս, մեկ էլ պարզվեց իրականում լիքը բան պահպանվել ա։ Կփորձեմ ժամանակագրական շարժվեմ։ Գլխավոր դերերում՝ canonet ql17 և minolta maxxum 7000, էպիզոդիկ դերերում՝ տարբեր տեսակի ժապավեններ։
Մի անգամ, մի տեղ, սենց մի բան էր աչքովս ընկել, կամ ականջիս հասել․
«I’ve read in a book once that 67% of people die when nobody’s looking. What I never could find out is how many people lived while nobody’s watching. But I guess they don’t print shit like that.»
(Ժամանակին գրքում կարդացի, որ մարդկանց 67%-ը մահանում է, երբ ոչ ոք չի տեսնում։ Մի բան, որ այդպես էլ չգտա, դա այն է, թե մարդկանց քանի տոկոսն է ապրում, երբ ոչ ոք չի նայում։ Բայց երևի տենց հիմարությունների մասին թերթերում չեն գրում։)
Ինչի՞ եմ ես լուսանկարում։ Ես գիտեմ, որ բոլորը լուսանկարում են, ես գիտեմ, որ աշխարհում ամեն վայրկյան հազարավոր լուսանկարներ են արվում։ Ուրեմն, ես՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ ինչպես բոլորը։
Ես երբեք չեմ ջնջում իմ լուսանկարները։ Չգիտեմ, ինչպէս եմ վերաբերուելու դրանց ապագայում։ Չգիտեմ, արդեօք պէտք են գալու որեւէ այլ, թէկուզ ոչ ստեղծագործական պատճառով։ Գուցէ որպէս փաստագրական նի՞ւթ պէտք լինեն։ Կամ որեւէ ա՞յլ պատճառով։ Ինչեւէ, ես երբեք չեմ ջնջում լուսանկարներ։
Վերջերս երկու հրապարակում ա աչքովս ընկել՝ ուր երկու լուսանկարիչն էլ արտայայտւում էին այն մասին, ինչպէս խելախօսները փոխեցին լուսանկարչութիւնը։ Մէկը՝ Վիմ Վենդերսն ա, միւսը՝ Ջոել Մէյերովիցը։